Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՀՅԴ ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են է հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են է հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցեր
12.02.2019 | 22:51

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 12-ին հյուրընկալվել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Ինչպես տեղեկացրին ՀՅԴ hանրային կապերի գրասենյակից, ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Նշվել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության համար եղել եւ մնում է Հայաստանի հզորացման եւ Արցախի հարցի լուծման առանցքը եւ այս մեկնակետից են բխում կուսակցության հիմնական մոտեցումները:


Հանդիպման ընթացքում հանգամանալի քննարկվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։



Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ